Այս շաբաթ Երեւան է այցելել կինոյի լեգենդ Արմեն Ջիգարխանյանը: Նա այստեղ է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հրավերով՝ մասնակցելու «Տնակը սրտում» ֆիլմի նկարահանումներին, որում նա մարմնավորելու է ընտանիքի պապիկին:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցզրույցում դերասանը մեկնաբանել է վերջերս Հայաստանի եւ Ռուսաստանի՝ որոշակիորեն սրված հարաբերությունները, ինչը կապված է գազի սակագնի բարձրացման եւ Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հետ:

Դերասանը անդրադարձել է նաեւ Ռուսաստանի եւ Սպիտակ տան լարված հարաբերություններին: Նա նշել է, որ «եթե ռուսներն ուղեղ ունեն», պետք է հասկանան, որ Ամերիկայի հետ պետք է բարեկամական հարաբերություններ պահպանել, քանի որ վերջինս հզոր երկիր է: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանին: «Լինում են հակասություններ, սակայն հարաբերությունները փչացնել պետք չէ»,-կարծում է դերասանը: