Եգիպտոսի նախկին նախագահ  Հոսնի Մուբարաքը կարող է ազատ արձակվել արդեն այս շաբաթ, օգոստոսի 19-ին հայտարարել է նրա փաստաբանը:

Նախկին նախագահի պաշտպանը զարգացման նման սցենար է կանխատեսում այն բանից հետո, երբ իր պաշտպանյալի վրայից հանվեն կաշառակերության մեղադրանքները, հայտնում է rbc-ն` վկայակոչելով Reuters-ը:

«ՌԻԱ Նովոստին» հստակեցնում է, որ խոսքն այսպես կոչված «պալատական գործի» մասին է, որի շրջանակում մեղադրող կողմը փորձում էր ապացուցել, որ Մուբարաքն ու որդիները միլիարդից ավելի ֆունտ են յուրացրել (150 մլն դոլար), որը պետությունը հատկացրել էր նախագահի նստավայրի վերանորոգման եւ սպասարկման համար:

Հոսնի Մուբարաքը կալանավորվել էր` միանգամից մի քանի քրեական գործերում ներգրավված լինելով:  Մեղադրանքներից մեկով` 2011թ. հեղափոխության ժամանակ ցուցարարների մահվան գործով, նա արդեն արդարացվել է: Ապրիլին դատարանը վճռել էր, որ Մուբարաքը ընդդիմադիրների գնդակահարության անմիջական մեղավոր չէ: Սակայն այն ժամանակ Մուբարաքին չէին ազատել, քանի որ եւս մի շարք քրեական գործեր կան հարուցված:

2012թ. հունիսի 2-ին կայացված սկզբնական վճռով նախկին նախագահին ցմահ բանտարկության էին դատապարտել: