Տալլինում ձերբակալվել է Միխաիլ Կրիշյանը, ում Ռուսաստանում հեռակ կարգով մեղադրում են պատվերով սպանությունների, շորթումների եւ այլ ծանր հանցագործությունների մեջ:
Նա կարտահանձնվի Ռուսաստան: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Քննության տվյալներով, 2010թ. Կրիշյանը կազմակերպել էր «Պուլկովո-3» ընկերության սեփականատեր Միխայիլ կարաչեւի դանակահարությւոնը: Վերջինս մահացել էր: Նրան նաեւ կասկածում են ձեռնարկատեր Ալեքսեյ Վոլնուխինի սպանության մեջ:





























