Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հաստատել է, որ իր ընտանիքը որոշել է փակել «9 ալիքն» ու «Ինֆո 9» տեղղեկատվական գործակալությունը:
Հեռուստաալիքը եւ տեղեկատվական գործակալությունը կդադարեցնեն իրենց գործունեությունը սեպտեմբերի 1-ից: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Հեռուստաալիքի գործունեության դադարեցման վերաբերյալ երկրի նախագահը հայտարարել է, որ որքան շատ լինեն լրատվամիջոցները, այնքան մեծ կլինի ճշմարտությունն իմանալու հնարավորությունը:





























