Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գող», 40-ամյա Ալիբալա Համիդովը՝ Գոջա Բակինսկի մականունով: Սպանությունը կատարվել է օգոստոսի 18-ին: Համիդովը հրազենային երեք վնասվածք է ստացել եւ տեղում մահացել է, հաղորդում է «ՊրայմՔրայմը»:

Համիդովը հակամարտության մեջ էր Դեդ Հասան կլանի հետ: Նրան մեղադրում էին վերջերս կատարված «թագադրման» ծեսի մեջ, որը հարուցել էր «դեդականների» բուռն դժգոհությունը:

Նաեւ սպանությունը կարող է  կապված լինել Ստամբուլում տեղի ունեցած վերջին «ռազբորկաների» հետ: Մի խումբ «օրենքով գողեր» էին հյուրանոց եւ ծեծի ենթարկել «դեդականներին»: Արդյունքում մի քանիսին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց:

ԱլիբալաՀհամիդովը ամենաազդեցիկ ադրբեջանցի հեղինակություններից էր, 90-ականների սկզբին դատապարտվել էր սպանության համար, ապա մի քանի անգամ այլ հանցանքներով: նա վերջերս էր ազատ արձակվել: