ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը Ինգոլշտադտի հին ռատուշայի շենքում պատանդների գերեվարումից հետո ընտրողների հետ երկու հանդիպումներն էլ չեղյալ է համարել, որոնք պետք տեղի ունենային օգոստոսի 19-ին Բավարիայի քաղաքներում:Տեղական ժամանակով ժամը 17:00-ին(Երեւանի ժամանակով ժամը 19:00) Մերկելը Ինգոլշտադտում պետք է հանդիպեր «Սոցիալ-քրիստոնեական միության» առաջնորդի եւ քաղաքական բլոկի իր գործընկեր Հորստ Զեեհոֆերի հետ, ինչպես նաեւ հանդես գար ընտրողների առաջ:

Քաղաքի բնակիչների հետ հանդիպումը պետք տեղի ունենար հրապարակում՝ ռատուշայի առջեւ, որտեղ եւ պատանդների էին գերեվարել: Արտակարգ իրավիճակի պատճառով Մերկելը որոշել է չեղյալ համարել այդ միջոցառումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Պատանդներին արդեն 8 ժամ է ինչ գերի են վերցրել: Տղամարդը ներխուժել է Ինգոլշտադտի հին ռատուշայի շենք նախքան տեղական ժամանակով ժամը 9:00(Երեւանի ժամանակով ժամը 11:00): Ոստիկանության տվյալներով հանցագործը զինված է ատրճանակով: Նա պատանդ է վերցրել քաղաքային ղեկավարության 4 աշխատակիցների: Երկուսին ազատ է արձակել: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ տղամարդը ձերբակալվել է, իսկ բոլոր պատանդները ազատ են արձակվել: