Վրաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը օգոստոսի 19-ին պաշտոնապես գրանցել է հոկտեմբերի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների առաջին թեկնածուին, այն է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիին: Այդ պահին ԿԸՀ-ի նախագահ Զուրաբ Խարատաշվիլիի հուլիսի 29-ին կատարած համապատասխան հրահանգը հրապարակվել է Կենտ. Ընտրական հանձնաժողովի կայքում:
Ընտրական սուբյեկտների թիվը, որոնք գրանցման համար դիմել են ԿԸՀ, արդեն հասել է 34-ի, որից 3-ը մերժում է ստացել, իսկ 25 նախաձեռնող խմբեր գրանցվել են: Ընդ որում ԿԸՀ դիմած չորս կուսակցություններ, բացառությամբ լեյբորիստականը, սպասում են գրանցման:
Մասնավորապես, նախագահության թեկնածու են առաջադրել կառավարող կոալիցիա «Վրացական երազանք»-ը(Գեորգի Մարգվելաշվիլի), այժմ ընդդիմադիր, նախագահական կուսակցություն «Միացյալ ազգային շարժում»-ը(Դավիդ Բակրաձե), Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը(Գեորգի Թարգմաձե), հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:
Դիմումներն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 7-ը: Նախագահի թեկնածուների անմիջական գրանցման համար մինչեւ սեպտեմբերի 17-ը ԿԸՀ անհրաժեշտ է ներկայացնել ընտրողների բավարար քանակությամբ ստորագրություն՝ 26 530-ից ոչ պակաս( ընտրողների ընդհանուր թվի 0.75 տոկոսը): Նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը կավարտվի սեպտեմբերի 27-ին, քվեարկությունից մեկ ամիս առաջ:





























