Գերմանիայում հատուկ նշանակության ջոկատները ազատել են քաղաքային ռատուշայում գտնվող բոլոր պատանդներին, որոնց զինված տղամարդը 12 ժամ շարունակ գերության մեջ էր պահում:

Հատուկ նշանակության ջոկատը հարձակաման միջոցով ձերբակալել է 24-ամյա  հանցագործին: Ինչպես հաղորդում են ոստիկանության ներկայացուցիչները, նրանց հաջողվել է ազատել երկու հոգու, որոնք մինչեւ վերջին վայրկյանը գտնվում էին հանցագործի ձեռքերում:

Հիշենենք, որ ավելի վաղ տղամարդը ինքնակամ ազատ էր արձակել եւս երկու պատանդների: Այս պահին այլեւս այսօր առավոտյան պատանդ վերցված բոլոր չորս աշխատակիցների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է Լայֆ Նյուսը: