Այսօր՝ օգոստոսի 19-ին, ժամը 19.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Ավազի հանքի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները:
Իսկ ոստիկանության Կոտայքի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Ford Transit մարդատար մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի ու կողաշրջվել:
Վթարի հետեւանքով, նախնական տեղեկություններով, կա երեք զոհ եւ տասնմեկ վիրավոր։ Ոստիկանությունից հայտնեցին, որ չորս վիրավոր եւ երկու զոհ տեղափոխել է Նոր Նորքում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ յոթ վիրավոր եւ մեկ զոհ՝ Աբովյանի հիվանդանոց։ Վիրավորների ինքնությունը եւ տարիքը այժմ ճշտվում է։ Ոստիկանությունից հայտնեցին, որ վիրավորների շարքում կան 11 եւ 13 տարեկան երեխաներ։





























