NEWS.am-ին հայտնի են դարձել այսօր՝ օգոստոսի 19-ին, Երեւան-Սեւան ավտոճանապարին՝ Ավազի հանքի մոտակայքում,տեղի ունեցած սարսափելի վթարի արդյունքով զոհվա անձանց եւ վիրավորների մի մասի անուն, ազգանունները։ Ոստիկանության Կոտայքի բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ վթարի հետեւանքով մահացել են Ակունք գյուղի բնակիչներ, 35-ամյա Լարիսա Համլետի Հախվերդյանը, ինչպես նաեւ նույն գյուղի ամուսիններ Վանուշ եւ Արմինե Ղազարյանները, ամուսինը 35 տարեկան էր։
Վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ակունք գյուղի բնակիչ, 42-ամյա Հրանտ Դերենիկի Սուքիասյանը, Կոտայքից 53-ամյա Լուսյա Մակեդոնի Բաղդասարյանը, 13-ամյա Դիանա եւ 11-ամյա Արգիշտ Հրանտի Սուքիասյանները, Սարալանջի բնակիչ, 62-ամյա Լարիսա Սարգսի Բաբայանը, Աբովյանից 45-ամյա Հայկուհի Կամոյի Գոռոյանը եւ 12-ամյա Հարություն Սարգսի Գոռոյանը։ Մյուս վիրավորների ինքնությունը առայժմ ճշտվում է։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր երեկոյան Կոտայքի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։ Ford Transit մարդատար մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի ու կողաշրջվել:
Վթարի հետեւանքով, նախնական տեղեկություններով, կա երեք զոհ եւ տասնմեկ վիրավոր։ Ոստիկանությունից հայտնեցին, որ չորս վիրավոր եւ երկու զոհ տեղափոխել է Նոր Նորքում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ յոթ վիրավոր եւ մեկ զոհ՝ Աբովյանի հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ վթարի ենթարկված մեքենան թիվ 267 համարի երթուղայիններից էր։




























