ԱՄՆ-ի Փիթսբուրգի (Փենսիլվանիա նահանգ) նավթագործարանում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է մեկ մարդ:
Brownies Oil ընկերությանը պատկանող տարածքում պայթել է վառելանյութ տեղափոխող բեռնատարը: Մեքենայի բեկորները ցրվել են գործարանի ամբողջ տարածքով:
Հաղորդվում է, որ ձեռնարկության մի քանի աշխատակիցներ վիրավոր են, սակայն պաշտոնական իշխանությունները դեռ չեն հաստատում վիրավորների մասին տեղեկությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի գործարաններում վերջին ժամանակներս սա պայթյունի առաջին դեպքը չէ: Մայիսի կեսերին Արեւմտյան Վիրջինիա նահանգի քիմիական ձեռնարկությունում պայթյունների շարք էր տեղի ունեցել: Տուժել էր մի քանի մարդ: Մի ամիս առաջ էլ հզոր պայթյուն էր տեղի ունեցել Թեքսաս նահանգի հանքային պարարտանյութեր արտադրող West Fertilizer ընկերության գործարանում: Պայթյունի եւ բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 14, վիրավորվել` 200 մարդ:




























