Հնդկական օվկիանոսում խորտակվել է դեպի Ավստրալիա ուղեւորվող նավ, որը տեղափոխում էր 100 ներգաղթյալների:

Ինչպես հաղորդում է АВС հեռուստաընկերությունը, վկայակոչելով ծովում արտակարգ իրավիճակների հարցերով ավստրալական վարչությունը, ըստ նախնական տվյալների, նավում եղել է 105 մարդ:

Ներկայումս տարվում են փրկարարական-որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են ավստրալական ՌԾՈւ նավ ու հետախուզական ինքնաթիռ, փոխանցում է «Ռոսբալթը»: