Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում գնչուները ծեծկռտուք են կազմակերպել, ինչի արդյունքում մասնակիցներից մեկը սպանվել է: Վնասվել է նաեւ նրանց հանդարտեցնել փորձող ոստիկաններից մեկը. նրան հիվանդանոց են տեղափոխել:

Միջադեպը տեղի է ունեցել Իպատովո քաղաքում: Վիճաբանությունը սկսվել է կենցաղային հողի վրա:

Քաշքշուկի արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել դրա երեք մասնակիցներ եւ մեկ ոստիկան: Վիրավորներից մեկն այսօր գիշերը մահացել է: