Իվանիշվիլիի ընտանիքին պատկանող «9 ալիքի» շուկայական արժեքը գնահատվել է 28,5 մլն դոլար: Հաղորդվում է, որ Իվանիշվիլին պատրաստ է հեռուստաալիքն ու տեղեկատվական գործակալությունը վաճառել այդ գումարի մեկ-երրորդով, եթե այն ձեռք բերողները համաձայնեն պահպանել աշխատակիցներին, փոխանցում է Գրուզիա Online-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետը հայտարարել էր, որ մտադիր է 10 օրվա ընթացքում վաճառել հեռուստաալիքը, հակառակ դեպքում սեպտեմբերի 1-ից այն փակվելու է:
Իվանիշվիլին դա բացատրել է ազնիվ եւ արդար նախագահական ընտրություններ անցկացնելու ցանկությամբ: Դրանք կանցկացվեն 2013թ հոկտեմբերին:





























