Օգոստոսի 23-ին Ազատության հրապարակում «Ժառանգության» կուսակցությունը հրավիրել է հանրային ժողով։ Այս մասին այսօր՝  օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը։

Նա նշեց, որ այդպիսով կամփոփեն Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունները, ինչպես նաեւ մեկ շաբաթ շուտ կտրվի քաղաքական թեժ աշնան մեկնարկը։ Հանրային ժողովը համընկել է  Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա հետ, եւ կխոսվի նաեւՀայաստանի առաջ ծառացած խնդիրների, օրակարգի մասին։ Թե ինչ հարցեր կքննարկվեն հանրային ժողովում, ապա Ստեփան Սաֆարյանը շեշտեց, որ դրա մասնակից օբյեկտները կձեւավորվեն օրակարգը, կառաջարկեն լուծումները։

«Շատերն են սպասում քաղաքական հրապարակային ակտիվության, իշխանությունը արձակուրդի մեջ է,ինչպես նկատելի է, մարդիկ կարոտ են նույնիսկ խոսքի, ուզում են լսել խոսք, տեսնել այլընտրանքային ծրագիր եւ քայլեր։  Կարծում եմ՝ այնտեղ կլինեն արժեքավոր առաջարկներ, իհարկե, հանրային ժողովը շատ ավելի մեծ արդյունավետություն կունեա, եթե քայլերի ծրագիր մշակվի»,ասաց «Ժառանգության» գլխավոր քարտուղարը։