Օգոստոսի 16-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1968 թ. ծնված Սերգեյ Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2010 թ. օգոստոսի 19-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























