Հայաստանում Ռուսաստանի ունեցվածքային համալիրի ձեռնարկությունները գազը պետք է ստանան ներռուսական գներով: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողներին է հայտնել Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ ՎազգենՍաֆարյանը: Նրա խոսքով՝ միությունը կցանկանար, որ այս հարցը լիներ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նստաշրջանի օրակարգում: Այն տեղիկունենա 2013թ հոկտեմբերին Երեւանում:
Նա նշել է, որ այդ հարցը կապված է Հայաստանում գազի գնի ձեւավորման եւ «ՀայՌուսգազարդի» քաղաքականության հետ: «մեղավոր է նաեւ հայկական կողմ, որը ռուսական գազի թանկացումից հետո ոչ ադեկվատորեն բարձրացրել է գները հանրապետության ներսում: Այդ պատճառով մեր այն ապրանքները, որոնց արտադրության հարցում կարեւոր դեր ունեն էներգակիրները, արտաքին շուկաներում ոչ մրցունակ են լինում»,-հայտարարել է Սաֆարյանը:
Սակայն անկախդրանից, Հրազդանի ՋԷԿ-ը, որը հանձնվել է «Ռոսիմուշչեստվոյին»՝ 2004-ի հայկական պարտքի դիմաց, պետք է գազը ստանա ներռուսական գներով: «Այդպիսով Ռուսաստանը ցույց կտա, որ շահագրգռված է Հայաստանում սեփական ձեռնարկությունների աշխատանքի համար շահավետ պայմաններ ստեղծելով»,-ընդգծել է Սաֆարյանը:





























