Վրաստանում Հայաստանի դեսպանատանն առայժմ չեն դիմել, սակայն դեսպանատունը տեղյակ է այնտեղ տիրող իրավիճակի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով Ուրեկի հանգստավայրում ջրհեղեղների արդյունքում ստեղծված իրավիճակին:

«Ամեն ինչ վերահսկողության տակ է: Մենք հետեւում ենք իրավիճակին: Այս պահին Հայաստանի տուժած քաղաքացիներ չկան, տագնապի կամ անհանգստության պատճառներ չկան»,-ընդգծել է դեսպանը:

Նշենք, որ օգոստոսի 18-ի եւ 19-ի հորդառատ անձրեւները լուրջ վնաս են հասցրել վրացական ծովափնյա բնակավայր Ուրեկիին: Այնտեղ հանգստացող հարյուրավոր մարդիկ արտակարգ կերպով փորձում են հեռանալ այնտեղից: Ուրեկին էլեկտրազրկվել է: