Ռուսական «Ռոսնանո» ԲԲԸ վարչության նախագահ Անատոլի Չուբայսը վաճառել է արտասահմանյան ընկերությունների իր ակտիվները եւ անձնական դրամական միջոցները փոխադրել ռուսական բանկ:  Այս մասին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը: Սակայն չի մանրամասնվում, թե որ ընկերությունների ակտիվների մասին է խոսքը, փոխանցում է RBK-ն:

Հիշեցնենք, որ 2013-ին Ռուսաստանի նախագահը օրենք էր ստորագրել, որի համաձայն ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ պատգամավորներին, ինչպես նաեւ նրանց կանանց եւ երեխաներին արգելվում է արտասահմանում ակտիվնռր եւ հաշիվներ ունենալ: