Մի կին օգոստոսի 18-ին, ժամը 14.00-ին, դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ  հաղորդում  տվել, որ ս/թ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ին, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 15 շենքի մոտակայքում  ինչ-որ սուպերմարկետի վաճառողուհի Վարսիկի որդին իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան եւ դիմել փախուստի` պատճառելով մոտ 260.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վարսիկը  1976 թ. ծնված Վարսենիկ Խ.-ն է, իսկ որդին` 1992 թ. ծնված Էդգար Խ.-ն, որն օգոստոսի 18-ին, ժամը 14.50-ին,  իրենց բնակարանից բերման է ենթարկվել բաժին:

Էդգար Խ.-ն նախապատրաստված նյութերի հետ  հանձնվել է ոստիկանության Կոտայքի բաժին: