Դեպի Ռուսաստան ուկրաինական Roshen ընկերության հրուշակեղենի ներմուծման արգելքը կարող է հանգեցնել նրան, որ ընկերությունը կորցնի մոտ 1 մլրդ գրիվեն:

Roshen-ի՝ զարգացման հարցերով տնօրենի խոսքով, դա ներառում է ընդհանրական կորուստները: Ընդ որում, նա դժվարացել է գնահատել կոնկրետ Roshen կոռպորացիայի անմիջական կորուստները, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ Ռոսպոտրեբնադզորը արգելել էր Ռուսաստան ներմուծել ուկրաինական Roshen ընկերության հրուշակեղենը՝ սպառողների իրավունքների ոլորտում օրենսդրություն խախտելու պատճառով:

Ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքում Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Գեննադի Օնիշչենկոն հայտարարել է, որ Roshen-ի արտադրանքը կկարողանա վերադառնալ ռուսական շուկա՝ միայնա համապատասխան ստուգումներն անցնելուց հետո: Նա նաեւ նշել է, որ Լիպեցկում կոռպորացիայի գործարանի հետ կապպված ինքը որեւէ խնդիր չի տեսնում: