Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 20-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ աշխատանքները պետք է ընթանան ըստ սահմանված ժամանակացույցի` նպատակ ունենալով հնարավորինս աջակցել առկա ներուժի արդյունավետ բացահայտմանն ու օգտագործմանը: Այս ուղղությամբ Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:





























