Արարատի մարզի Մարմարաշեն Նոր Կյուրին, Ջրահովիտ, Արեւալույս գյուղերի բնակիչները փակել էին Արարատի մարզի մայրուղին: Իսկ պատճառն այն է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման պատճառով այս գյուղերի բնակիչները զրկվելու են ուղիղ ճանապարհով Մասիսի քաղաք մտնելուց, բացի այդ, չեն կարողանալու մայրուղու մյուս մասում գտնվող իրենց հողերը մշակել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանը:
Գյուղապետը ասաց, որ առաջարկում են կամուրջ կառուցել: «Շուրջ 200 հոգի 1 ժամ ճանապարհը փակել են: Եկավ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, լսեց ժողովրդի հիմնավոր պահանջը եւ ասաց, որ մինչեւ սեպտեմբերի 2-ը կառավարությունը արձակուրդում է: Սակայն այդ ընթացքում համապատասխան գրություններ են պատրաստելու»,- մանրամասնեց գյուղապետը եւ ավելացրեց, որ եթե մարզպետը խոստացել է կանի:




























