Ռուսաստանի Պսկավի շրջանում մազութով լի ցիստոռնում զոհվել են հայ ու լատվիացի, հաղորդում է Պսկովսկայա լենտա նովոստեյը:
«АН-online»-ի տվյալներով՝ շինհրապարակում բանվորները որոշել են նայել, թե որքանով է ստացվել բենզապոմպի միջոցով այն դուրս հանել ցիստեռնից: Նրանցից մեկը մտել է ներս որտեղ կուտակված գոլորշուց ուշագնաց է եղել: Մյուսն անմիջապես օգնության է նետվել: Նրանց հետեւել են եւս երեքը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները ցիստեռնից հանել են ծանր վիճակում գտնվող երեք մարդու եւ եւս 2 մարդու դիակ:
Մազութի ցիստեռնի մեջ առաջինն ընկած բանվորը ողջ է մնացել: Մահացել են երկրորդ եւ հինգերորդ բանվորները, որոնք փորձել են օգնել նրան: Վերջիններս ազգությամբ հայ եւ լեհ են եղել: Հիվանդանոցում հայտնված մյուս տղամարդիկ եւս ազգությամբ հայ են:





























