«Քարֆուրի» գալով «Սիթիների» ցանցը, ոչ կփոքրացվի, ոչ էլ կփակվի:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին` «Կայզեր» սուպերմարկետների ցանցերի սեփականատեր Արթուր Պետրոսյանը: Նրա խոսքով, իրենք նման մտավախություն չունեն: «Սիթիների» ցանցը ոչ փակվելու է, ոչ էլ փոքրացվելու»: Հարցին, թե ինչպես են մրցակցելու, նա ավելացրեց. «Ինչքան սպասարկումը ավելի լավ է  լինելու, իսկ գները՝ մատչելի»,- սահմանքփակվեց Արթուր Պետրոսյանը:

Նշենք, որ վերջին տեղեկություններով «Քարֆուրի» Հայաստանում կգործի հոկտեմբերին, իսկ առեւտրի կենտրոնը լինելու է Արշակունյաց պողոտայում: