Եգիպտոսում նախկին փոխնախագահ Մուհամեդ Էլ Բարադեիի դեմ դատական հայց է ներկայացվել՝երկրի վստահությունը չարաշահելու մեղադրանքով։
Հայցը ներկայացրել է Հելուանի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Սայեդ Ատեեկը: Ըստ պրոֆեսորի` նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների ճամբարները ցրելուն զուգահեռ հրաժարական տված էլ Բարադեին միջազգային հանրության առաջ Եգիպտոսն աննպաստ տեսանկյունից է ներկայացրել: Ըստ նրա` հեռանալու վերաբերյալ էլ Բարադեի որոշումը տպավորություն է ստեղծել, թե իշխանությունները չափից դուրս ուժ են կիրառել ցույցը ցրելու համար, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ը: Դատական նիստը նախատեսված է սեպտեմբերի 19-ին:
Օգոստոսի 14-ին Եգիպտոսի վարչապետ, ԱԷՄԳ-ի նախկին տնօրեն եւ Նոբելյան խաղաղության մրցանակակիր Մուհամեդ էլ Բարադեին հրաժարական էր տվել` ի նշան «Մահմեդական եղբայրների» ճամբարները բռնի ցրելու դեմ բողոքի: Նա հայտնել էր, որ չի կարող «պատասխանատու լինել այն վճիռների համար, որոնց հետ համաձայն չէ»:





























