ԱՄՆ-ն Եմենի մայրաքաղաք Սանայում բացել է ավելի վաղ փակված դեսպանատունը: Դիվանագիտական ներկայացուցչությունն իր աշխատանքը սկսել է դեռեւս օգոստոսի 18-ին, սակայն պետքարտուղարության պաշտոնական հայտարարությունը հետեւել է միայն օգոստոսի 20-ին:

Նշենք, որ մյուս դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց աշխատանքը վերսկսել էին դեռեւս օգոստոսի 11-ին: Բացի այդ, մինչ օրս չի գործում պակիստանյան Լահորում ԱՄՆ հյուպատոսարանը, որի աշխատանքը դադարեցվել էր օգոստոսի 9-ին, փոխանցում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 18-ին Եմենում իր դեսպանատան աշխատանքի վերսկսման մասին էր հայտարարել Մեծ Բրիտանիան: Օգոստոսի 6-ին ԱՄՆ-ու Մեծ Բրիտանիան տարհանել էին այդ երկրում իրենց դեսպանատան աշխատակիցներին:

ԱՄՆ դեսպանատներն ու առաքելությունները փակվել էին օգոստոսի 1-ին: Իրենց ներկայացուցչություններն էին փակել նաեւ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Կանադան: