Մոսկվայում 33-ամյա տղամարդու են ձերբակալել, որի Վոլգոգրադյան պողոտայում գտնվող բնակարանի սառնարանում մեկ  տարեկան երեխայի դի են հայտնաբերել:

Նախնական տվյալով` երեխայի դին տղամարդը սառնարանում թաքցրել է մոտ երկու օր առաջ: Մահացած երեխայի երկվորյակ քույրը ողջ է եղել եւ գտնվել է նույն բնակարանում:  Ծանր անգինայով, մարմնին ծեծի հետքերով եւ բազմաթիվ քերծվածքներով փոքրիկին շտապ հոսպիտալացրել են:

Life News-ին հայտնի է դարձել, որ հայրը երեխաների հետ հաշվեհարդար տեսնելու որոշում է կայացրել, երբ տեւական հիվանդությունից հետո վախճանվել է կինը: Օգոստոսի 11-ին նրա մահից հետո մանկահասակ դուստրերը հոր հոգածության տակ էին հայտնվել: