Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատի ետնամասում աղջիկ է ընկել ջրանցքը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 21-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, թե անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դեպքի վայրում գտնվող փրկարարներից մեկն ասաց, որ աղջիկը ընկել է գետը, նրանք մեկուկես ժամ առաջ տեսել են զինկոմիսարիատի մոտ: Առայժմ նրա ինքնությունը հայտնի չէ, փրկարարները փորձում են հայտնաբերել գետն ընկած աղջկան:




























