«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է անհապաղ դուրս բերել շինարարական տեխնիկան Կոմիտաս 5-ի բակից:

«Շինարարությունը անօրինական է եւ հակասում է Երեւանի գլխավոր հատակագծին:

Կոռումպացված պաշտոնյաներն ու խոշոր բիզնեսը որոշել են յուրացնել առանց այդ էլ սակավ կանաչ գոտիներ ունեցող Արաբկիրի վարչական շրջանը: Արաբկիրի ՀՀԿ-ական ղեկավարը վաճառում է մայթերն ու կանաչ գոտիները` Կասյան, Գյուլբեկյան փողոցներում, Բարեկամության խաչմերուկում: Սրանք հակասոցիալական կառավարման մի մասն են, ինչի արդյունքում երեւանցիներն արդեն շնչահեղձ են լինում սեփական քաղաքում:

Կոչ ենք անում բոլոր երեւանցիներին միանալ Կոմիտաս 5-ի քաղաքացիների դիմադրությանը` ընդդեմ պաշտոնյաների անօրինական գործողությունների եւ հանրային ունեցվածքի յուրացման»,- ասվում է «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ: