Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, Ընդհանուր հետախուզության ծառայության տնօրեն արքայազն Բանդար Բեն Սուլթանի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների հարաբերությունների որոշ ասպեկտներ, ինչպես նաեւ Սիրիայում եւ Եգիպտոսում ներկայումս տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդվում էԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային որոշ ասպեկտներ՝ շեշտը դնելով Եգիպտոսում եւ Սիրիայում ներկայումս տիրող իրավիճակի վրա: Նրանք քննարկել են նաեւ ռուս-սաուդյան հարաբերությունների վերաբերյալ որոշ հարցեր»,-ասվում է հաղորդագրությունում:





























