Կրասնոյարսկի երկրամասային կլինիկական հիվանդանոցում բժիշկները հիվանդի գլխից հեռացրել են մետաղյա աթոռակը, որի ոտքերից մեկը ծոծրակի շրջանում ծակել էր գանգի խոռոչը` հասնելով գլխուղեղին, հայտնում է երկրամասի առողջապահության նախարարությունը:
Բժիշկների խոսքով` վիրահատությունն առանց բարդությունների է անցել, հիվանդի մոտ անգամ արյունահոսություն չի սկսվել: Մոտ երեք ժամ տեւած վիրահատությունից հետո տղամարդը երկու շաբաթ նյարդավերակենդանացման բաժանմունքում է գտնվել` ծանր վիճակում: Հետո վիճակը կայունացել է: Այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, գրում է NEWSru.com-ը:
Այս դեպքը եզակի է, բայց ամենեւին էլ աննախադեպ չէ համաշխարհային բժշկական փորձում: Նախկինում ամերիկացի բժիշկները հիվանդի գլխից մեխ էին հանել. վերջինս պատահաբար մեխ կրակող սարքատրճանակից կրակել էր իր գլխին:
Ամերիկացու գլխի մեջ մեխ է մտել, իսկ նա նույնիսկ չի էլ նկատել





























