Սանկտ Պետերբուրգում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի ուսանողը: Սանկտ Պետերբուրգի Կիրովի շրջանում, հայտնում է vesti.az-ը, կրակել են կովկասցի ուսանողի վրա: Օգոստոսի 20-ին, ժ. 22:50-ին ոստիկանությունը Բալթիական փողոցում կրակոցների մասին հաղորդում է ստացել: Իրավապահները նշված հասցեում հայտնաբերել են մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Ադրբեջանի բնակչի: Երիտասարդը որովայնի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել` քերծվածքի տեսքով:
Տուժածը պատմել է, որ Բալթիական փողոցի 19 շենքի մոտ առանց պատճառի իր վրա հարձակվել է եվրոպական արտաքինով տղամարդ` քաղարկող հագուստով, եւ փորձել է գետնին տապալել ուսանողին: Սակայն ուսանողն ավելի ուժեղ է գտնվել: Այդ պահին մոտեցել է երկրորդ չարագործը, որը տրավմատիկ ատրճանակից հինգ կրակոց է արձակել կովկասցու ուղղությամբ, ինչից հետո հանցագործները հեռացել են:
Տուժողը դիմում գրելուց հրաժարվել է` ասելով, որ ոչ մեկից բողոք չունի:





























