Վաղը` օգոստոսի 22-ին, Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

ՀՀԿ ԳՄ-ն կմեկնարկի ժամը 20-ին: Ռուբեն Թադեւոսյանի փոխանցմամբ` կքննարկվեն ընթացիկ հարցեր, օրակարգը կձեւավորվի տեղում: