Կալինինգրադի շուկայում հայը սպանել է իր հայրենակցին առեւտրի կետի համար: 53-ամյա մարդասպանին ձերբակալել են միջադեպից 5 ժամ անց: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Սպանված հայի մարմինը հայտնաբերել են Վեյխերովոյում քաղաքային շուկայի տաղավարներից մեկում: Մարդասպանը կրակել է նրա կրծքավանդակին, հաղորդում է Polska-kaliningrad.ru-ն:
Ձերբակալության պահին կասկածյալը դիմադրություն ցույց չի տվել: Դատարանը նրան երեք ամսով կալանավորել է:





























