Ֆոտոլրտեսները գաղտնազերծել են նոր սերնդի Ford Mustang մասլ-քարի արտաքինը, որի դիզայնը լինելու է 2011թ. օգոստոսին ներկայացված Evos-ի ոճով։ Մոդելը հաջողվել է լուսանկարել փորձարկման ժամանակ։ Լուսանկարները հրապարակել է Autoblog հրատարակչությունը։
Թեեւ լուսանկարված մեքենան ծածկած է եղել, առաջնամասի ուրվագծերն ակնհայտ են։ Նոր «Մուստանգը» նման է Evos-ին։
Հաջորդ «Մուստանգը» կներկայացվի կամ 2014թ. հունվարին՝ Դեթրոյթի ավտոսրահում, կամ էլ նույն տարվա ապրիլին՝ Նյու Յորքի շարժիչների շոուում, հայտնում է Motor.ru-ն։
Նոր սերնդի Mustang-ի հիմնական նորույթը 2.3 քառացիլինդր տուրբոշարժիչի առկայությունն է, որն ունի 275 ձիաուժ հզորություն։





























