Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նրանց փոխանցմամբ` բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 եւ «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ա. Պ.-ը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Ա. Չ.-ը եւ Է. Ս.-ը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:




























