Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հրապարակել Վրաստանում տեղի ունեցած վթարի վերաբերյալ:
Օգոստոսի 22-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ բախվել են «Մերսեդես» մակնիշի 06 SO 044 եւ «Ջիպ» մակնիշի ZGN 105 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Նախնական տվյալներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Աննա Պողոսյանը տեղափոխվել է Թբիլիսի քաղաքի հիվանդանոց, իսկ Արամ Չախոյանը եւ Էդվարդ Սարգսյանը՝ Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:





























