Մի շարք ռուսական լրատվամիջոցներ հաղորդել են, որ Ստավրոպոլում մի խումբ դիմակավորված անձնինք հրաձգության են ենթարկել կովկասցիների, որոնք հենց փողոցում լեզգինկա են պարել: ՄԻ քանի մարդ վիրավորվել է: Մինչ այդ Ստավրոպոլի ՆԳՆ-ում այդ տեղեկությունները հերքել են:

Ինչպես հաղորդում է «Pravda.Ru»-ն, միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ «Սալյուտ» կինոթատրոնի հարեւանությամբ: Երիտասարդները բարձր երաժշտության ներքո պարել են, բղավել, նույնիսկ՝ հայհոյել: Որոշ ժամանկ անց նրանց են մոտեցել դիմակավորված անձինք, որոնք կրակ են բացել նրանց ուղղությամբ: Արդյունքում՝ երկու մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ՆԳՆ-ն հայտարարել է, որ նմանատիպ տեղեկատվության տարածումը սադանք է եւ իրականությանը չի համապատասխանում: