Վայոց ձորի  մարզի Հոռս գյուղում օգոստոսի 21-ին ժամը 15.00-ի սահմաններում տեղացած հոռդառատ անձրեւի հետեւանքով խցանվել են գյուղի ոռոգման խողովակները (մոտ 1,5 կմ) եւ միջհամայնքային ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտային բաժնի պետը եւ գյուղ. վարչության աշխատակիցը: