Հայաստանի կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեում ստեղծել հարկային եւ մաքսային ծառայությունների մրցութային եւ ատեստավորման հանձնաժողով, սահմանել դրա կազմը, անդամների թվաքանակը եւ անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի աշխատակարգը, մրցույթ անցկացնելու կարգը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե որոշումը ՊԵԿ-ին հնարավորություն կտա ապահովել հարկային եւ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթները եւ ատեստավորումը կազմակերպել միասնական եւ կատարելագործված պայմաններով:
Նիստում սահմանվել է հարկային եւ մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը, որով համակցվում են երկու ծառայությունների նախկին հանձնաժողովների թեկնածուների առաջարկման գործընթացը կարգավորող նորմերը` տարբերության դեպքում նախապատվությունը տալով առավել առաջադիմական մոտեցմանը:





























