Հայկական լոլիկները միշտ փափուկ են եղել, սակայն սպառողները ոչ միշտ են այս մասին հիշում, լրագրողներին այսօր` օգոստոսի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` մեկնաբանելով շուկաներից հայկական լոլիկի անհետացման մասին սպառողների բողոքը: «Գյուղացիները շարունակում են դրանք աճեցնել, բայց միայն սեփական կարիքների համար: Վաճառքի համար նրանք հիմնականում ներկրված պինդ տեսակներն են աճեցնում, որոնք ավելի դիմացկուն են», – ասել է Գ. Պետրոսյանը:
Շատ գնորդներ խոսքով հիշում են տեղական տեսակները, բայց վատ են պատկերացնում, հավելել է նա: «Արդյունքում տեղական լոլիկը երբեմն ներկրվածից էժան է վաճառվում: Երբեմն գնորդները մոտենում, շոշափում են լոլիկը եւ ասում. այն չէ, այն ժամանակվա պինդ լոլիկի նման չէ: Բայց հին լոլիկներն, ընդհակառակը, փափուկ էին: Այդ պատճառով դրանց ձեռք տալ չէր կարելի, որպեսզի չփչանան», – հիշեցրել է Գ. Պետրոսյանը:
Նոր` պինդ տեսակները ավելի հաճախ են կասկածում գենային փոխակերպման ենթարկված լինելու մեջ: Այնուամենայնիվ, հավելել է Գ. Պետրոսյանը, այդ կարծիքը հաստատող համապատասխան լաբորատոր ստուգումներ առայժմ չեն կատարվել:
Նշենք, Հանրապետությունում մեկ մասնավոր լաբորատորիա կա, որն ընդունակ է ԳՄՕ-ի եւ ԳՄՄ-ի (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների եւ միկրոօրգանիզմների) թեստ անցկացնել: Գ. Պետրոսյանի խոսքով` շուտով նման հնարավորություն կունենա գյուղատնտեսության նախարարությանն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Նշված մասնավոր լաբորատորիա («Ստանդարտ-Դիալոգ» ՓԲԸ) հիմնականում դիմում են ոչ թե սերմեր կամ միրգ-բանջարեղեն ներկրողները, այլ հակառակը, ԵՄ սննդամթերք արտահանողները, որտեղ ԳՄՕ-ի շրջանառությունը կարգավորվում է 2001/18 դիրեկտիվով: Հայաստանն արդեն մի քանի տարի իրավական դաշտը եվրոպականի հետ ներդաշնակեցնելու աշխատանք է տանում, բայց այս դիրեկտիվն առայժմ օրակարգ չի մտնում:





























