Ներքաղաքական տեսակետից Հայաստանին «թեժ» աշուն է սպասվում, որը կպայմանավորվի աշխարհաքաղաքկան ու արտաքին գործոններով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Կարեն Քոչարյանը՝ կանխատեսելով երկրի քաղաքական աշունը:

Նրա խոսքով նոյեմբերին Վիլնյուսում  Հայաստանի կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո երկրում քաղաքական ուժերը կբաժանվեն երկու ճամբարների՝ արեւմտամետ եւ ռուսամետ: Քոչարյանը նաեւ ընդգծեց, որ իրենց դիրքերը ընթացքում «կորցրած» քաղաքական ուժերը կփորձեն օգտվել իրավիճակից եւ վերադարձնել իրենց  նախկին դիրքերը. «Նկատի ունեմ «Բարգաված Հայաստան» կուսակցությանը. Կարծում եմ, որ «վերադարձը» հնարավոր կդառնա իշխող կոալցիա մտնելու ձեւաչափում: Սակայն դա կախված է իրադարձությունների հետագա ընթացքից»:

«Կորցրածը վերադարձնող» քաղաքական ուժերի վերաբերյալ քաղաքագետը նշել է, որ, օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը անդառնալի կորցրել է իր երբեմնի քաղաքական հեղինակությունը այն բանից հետո, երբ կուսակցության ռաջանորդը Ոստիկանության ղեկավարի հետ միասին աղոթեց: Ինչ վերաբերում է ՀՅԴ կուսակցությանը, ապա այն ամենակայուն ն է եւ նր համար խնդիր չի կոալիցիա մուտքը եւ իր դիրքերի ամրապնդումը, սակայն այս պահին ՀՅԴ-ն ներքին խնդիրներ ունի: «Քանի դեռ ՀՅԴ-ն չի լուծել իր ներքին խնդիրները, կուսակցությունը իչ կարող  դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- նշել է Քոչարյանը:

Քաղաքագետի կարծիքով Հայ Ազգային Կոնգրեը մասմաբ լուծել է ներքին խնդիրները, քանի որ կուսակցության որոշ անդամներ լքել են այն, սակայն հիմա կուսակցությունը պարզապես կորցրած քաղաքական կարգավիճակի վերականգման համար պայքարի դուրս գալու ռեսուրսներ չունի:

Այն հարցին, թե ստացվում է միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներքին խնդիրներ չունի, Քոչարյանը պատասխանել է.«Այնպիսի կառույցներում, ինչպիսին «Բարգավաճ Հայաստանն» է, երբեք ներքին խնդիրներ չեն ծագում, քանզի այնտեղ ամեն ինչ որոշվում է  ընդամենը մեկ անձի կողմից»: