Նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը վերջնականապես որոշել է, որ նախապես որոշված գործարարների կուսակցությունը չի բացելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Արայիկ Հայրապետյանը:
Նա նշեց, որ շարունակում է զբաղվել բիզնեսով եւ փորձում է ընդլայնել այն: «Իսկ կուսակցություն բացելու գաղափարից հրաժարվեցի, որովհետեւ բիզնեսի շուկան այսօր այնքան էլ լավ վիճակում չէ եւ պետք է կենտրոնանալ կոնկրետ գործի վրա»,-հիմնավորեց Արայիկ Հայրապետյանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ դեղերի եւ շինարարական բիզնեսից բացի փորձում է զբոսաշրջության բիզնեսով զբաղվել: «Այդ ոլորտը բացարձակ եկամտաբեր է պետության համար: Մարդիկ գալիս են իրենց ներդրումը թողնում են երկրում եւ գնում են»,- ավելացրեց Արայիկ Հայրապետյանը:





























