Վերջին շրջանում նորաստեղծ ՀՀՇ-ն մեռյալներից էլ լուռ է։ Այս մասին  գրում է «Իրավունք» թերթը, որը ՀՀՇ-ն վերաստեղծելու գործընթացի մասին զրուցել է նախկին եւ ներկա ՀՀՇ-ական, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ.

Պարոն Ռուբինյան, այժմ ինչ փուլում է ՀՀՇ-ն վերակազմավորելու նախաձեռնությունը։

Նորություն չկա, ինչպես կար ենթադրենք մայիսին՝ նույն իրավիճակն է։

Բայց ակտիվ գործունեություն էիք սկսել, ինչո՞ւ մարեց։

Ոչ, հենց սկսվելուց էլ ասվել է, որ համագումարը սեպտեմբերին է լինելու, որեւէ բան չի մարել։ 

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱԿ նախկին անդամ Սասուն Միքայելյանի ընդդիմադիր դաշտում նոր քաղաքական ուժ ստեղծելու նախաձեռնությանը, որն իբրեւ Նիկոլ Փաշինյանը պետք է ղեկավարի։

Տեղյակ չեմ ոչ Սասուն Միքայելյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի նմանատիպ ծրագրերից։ Այնպես որ չեմ կարող ձեզ պատասխանել...»,-մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):