Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացու առեւանգման եւս երկու կասկածյալի են ձերբակալել։

«Օգոստոսի 21-ի երեկոյան սպանություն գործելու կասկածանքով հանցագործության եւս երկու մասնակիցներեն ձերբակալվել։ Առաջիկայում քննությունը մտադիր է միջնորդություն ներկայացնել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու եւ, անկախ դերաբաշխումից, բոլոր մասնակիցներին մեղադրանք ներկայացնելու հարցը լուծելու համար», -Մոսկվայի ՔԿ ԳՎ-ից հայտնել են «ՌԻԱ Նովոստիին»։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 12-ի առավոտյան հանցագործները բանուկ ճանապարհին հարվածել էին զոհի մեքենային։ Վերջինս չէր հասցրել ուշքի գալ, երբ նրան ուժով նստեցրել էին այլ մեքենա։

Այնուհետեւ տղամարդուն տարել էին Տուլա՝ թաքցնելով ավտոտնակային-շինարարական կոոպերատիվում։ Նրա համար 400 հազար դոլար փրկագին էին պահանջել։

Ադրբեջանցիները Ռուսաստանում առեւանգված հայրենակցի համար 400 հազար դոլար են պահանջում

Չորս օր անց պատանդն ազատ էր արձակվել, վեց կասկածյալներ ձերբակալվել էին։

Նրանք բոլորը կալանավորվել են։