Sberbank CIB-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը դարձել է բանկի ղեկավարման նախագահ Գերման Գրեֆի օգնական, ասվում է բանկի հաղորդագրությունում: Բանկում ավարտվում է «Կորպորատիվ բիզնես» բլոկի վերակառուցվածքավորման գործընթացը, ինչի արդյունքում մի շարք թոփ-մենեջերի գործառույթները փոխվել են, ընդգծվում է հաղորդագրությունում:
«Սբերբանկը արտադրանքի եւ ծառայությունների վրա կենտրոնացումից անցում է կատարում այցելուների յուրաքանչյուր սեգմենտի հետ համալիր աշխատանքի»,-ընդգծել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, փոխանցում է «Վեդոմոստին»:





























