Օգոստոսի 22-ին, 21.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 37 հասցեում գտնվող «Գոռ» մթերային խանութի մոտակա պատերից մեկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (1մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
Դրանից բացի` օգոստոսի 22-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 139 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























