Մայրաքաղաքում ավարտին են մոտենում քաղաքապետարանի 2013թ շինբարեկարգման ծրագրերի շրջանակում ընթացող թվով 16 գրադարանների շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ Հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե աշխատանքների ավարտին ամբողջությամբ կլուծվի Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարանների ջեռուցման խնդիրը: Տարեկան ծրագրով ջեռուցման անհատական համակարգ է անցկացվել նաեւ Կ.Դեմիրճյանի անվան թանգարանում: Ավարտական փուլում են ծրագրով նախատեսված թվով 4 ստեղծագործական կենտրոնների շենքերի ջեռուցման աշխատանքները: Այս ուղղությամբ գործընթացը շարունակվում է Էրեբունի պատմահնագիտական թանգարանում, իսկ ժամանակակից արվեստի թանգարանում էլ հիմնանորոգվում է տանիքը:
2013թ ծրագրով ավարտին են մոտենում նաեւ Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի տան եւ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները:





























