Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 23-ին ժամը 00:30- ի սահմաններում, զինված եւ դիմակավորված ավազակային հարձակում է եղել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Կոտայքի բաժնից հայտնեցին, որ դիմակավորված անհայտ անձը ատրճանակով մտել է 51-ամյա Նիկոլայ Շ.-ին պատկանող վագոն-տնակ եւ այնտեղից հափշտակել 500 հազար դրամ, ոսկյա մատանի եւ ականջoղեր:
Նիկոլայ Շ.-ն վագոն տնակում ապրում է կնոջ հետ, նրանք ունեն նաեւ երկու երեխա, ովքեր առանձին են ապրում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի (ավազակային հարձակում)եւ 235 հոդվածի առաջին մասի (ապօրինի զենք զինամթերք կրելը, օգտագործել, պահելը) հատկանիշներով:Ոստիկանությունից հայտնեցին, որ ավազակային հարձակում իրականացնողը առայժմ չի հայտնաբերվել:





























